«Հայաստանի համար դռները բաց են ՀԱՊԿ-ի հետ լիարժեք համագործակցությանը վերադառնալու համար։ Վերջին հաշվով, ՀԱՊԿ-ին և Ռուսաստանին՝ որպես այս երկրի կայունության երաշխավորների, այլընտրանք չկա։ Սա, ի դեպ, գրանցված է Հայաստանի պատմության մեջ, հենց այն պատմության մեջ, որը հնարավոր չէ վերաշարադրել՝ չնայած հրատարակված կեղծ դասագրքերին»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։                
 

Ռոբերտ ՄԵԼՔՈՆՅԱՆ. Ի՞նչ է, մյուս մեծահարուստներն այդ գյուղերի տեղը չգիտեի՞ն

Ռոբերտ ՄԵԼՔՈՆՅԱՆ. Ի՞նչ է, մյուս մեծահարուստներն այդ գյուղերի տեղը չգիտեի՞ն
20.05.2013 | 16:55

Մի տեսակ անհասկանալի ու անբացատրելի են այս հանգստության, անտարբերության, կառավարության լեթարգիական քնի պատճառները, իրավիճակներին ոչ ադեկվատ քայլերը կամ, ավելի ճիշտ, քայլերի բացակայությունը:
Կարկտահարված այգիներ, հուսալքված, խեղճացած, խեղճությունից կատաղած, ՀԷԿ-երի կառուցումից դժգոհ գյուղացիներ, բանակում կատարվող սպանություններ, մեծաքանակ տականք «վայ գործարարներից» քցված, անտուն, զայրացած քաղաքացիներ, ամիսներով աշխատավարձի հույսին մնացած, աղքատության հասած քաղաքացիներ, կաշառակեր, շորթող պաշտոնյաներ…Այդ ամենը քիչ էր, հիմա էլ գազի սակագնի բարձրացում, ՀՀ սահմանից արդեն հայկական բնավորությամբ կրկնապատկված գներով, այդ բնագավառի ղեկավարների կատակախառն, անհասկանալի մեկնաբանություններով…
Սա լուրջ, մտահոգող իրավիճակ է, և այս ամենից սոցիալական անկարգությունների հոտ եմ առնում: Այս սոցիալական տարբեր խմբերի վտակների միացումը, մեկտեղումը կքշի, կտանի, կավիրի ամեն ինչ:
Լավ, Ծառուկյանը հասավ գյուղացիներին, էլի «աստվածացավ», կրկին բարեգործվեց… Իսկ ինչու նա՞: Ի՞նչ է, մյուս մեծահարուստներն այդ գյուղերի տեղը չգիտեի՞ն, չէին կարո՞ղ գյուղնախարարի հետ գնալ, մի քանի տնտեսության հոգսերը մի փոքր թեթևացնել և բարեգործի «մենաշնորհը» վերցնել Ծառուկյանից: Իսկ Ծառուկյանի ցանած այս «բարեգործական գարնանացանը» Արմավիրի մարզի շատ գյուղացիների սրտում հաստատ ծիլեր է տալու:
Ի՞նչ է, դրա համար առանձնահատուկ խե՞լք էր պետք: Իհարկե` ոչ, ընդամենը պետք է ագահ ու ժլատ չլինել: Իսկ կառավարությունը կարող էր նախաձեռնել, կոորդինացնել, ուղղորդել նրանց:
Մի տեսակ անհասկանալի հանգիստ ենք բոլորս, տարօրինակ հանգիստ: Իսկ շահարկումները, այդ կրակից ուրիշի ձեռքով շագանակ հանողները շատ-շատ են, նույնիսկ չափազանց շատ:
Գուցե լավ բաներ կան, որ մենք տեղյակ չե՞նք:
Տա Աստված, սակայն կասկածում եմ:

Դիտվել է՝ 2021

Մեկնաբանություններ